«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Հին տուն

Հին տուն
22.02.2025 | 15:40

Տան տանիքը ես ծածկել եմ տաք բառերով,

առաստաղից ես կախել եմ մի գոյական,

պատուհանին ածականի խումբ եմ շարել,

շեմին՝ բայեր, իսկ այգու մեջ՝ մի թվական:

Ամեն գիշեր առաստաղից բառեր թափվեց,

հագուստներս բառ-հեղեղի նախշեր ունեն,

բառը հագած այգաբացը լուռ նվագեց,

իսկ այգու մեջ ճոխ շարվեցին տարբեր գույներ:

Ինչքան ասես ես դեռ կապրեմ բառերի մեջ,

նախշերի մեջ ես կորել եմ, ասես չկամ,

մի գոյական ասաց՝ ես էլ գույն եմ հագել,

ինձ ուղեկցեց զարմանալի մի թվական:

Հիմա ո՞վ է ապրում այսպես արքայաբար,

դռներից դուրս, դռներից ներս հեքիաթային,

ո՞վ է կրում այսքան գույներ ու շարական,

ո՞վ ունի տուն՝ այսքան նուրբ ու դրախտային:

Տան տանիքը ես ծածկել եմ տաք բառերով,

առաստաղից ես կախել եմ մի գոյական,

պատուհանին ածականի խումբ եմ շարել,

շեմին՝ բայեր, իսկ այգու մեջ՝ մի թվական:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 17445

Մեկնաբանություններ

երի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am